← Back to job listings
ID
Փոխանցումների և վճարահաշվարկային գործառնությունների բաժնի առաջատար մասնագետ
idbank · Yerevan, Armenia
About The Role
- ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Փոխանցումների և վճարահաշվարկային գործառնությունների բաժնի առաջատար մասնագետի ստորև գործառնությունների կիրականացման նպատակով․
- ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Ստուգել և հաստատել մասնաճյուղերից և առցանց համակարգերից մուտքագրված միջազգային փոխանցումները, իրականացնել համապատասխան խմբագրումներ ԳՕ համակարգում՝ ներքին ընթացակարգերի, թղթակից բանկերի, ISO 20022 ստանդարտների համապատասխան։
- Մասնակցել ISO 20022, SWIFT և այլ միջազգային նախագծերի ներդրմանը, թեստավորմանը։
- Իրականացնել մերժված, վերադարձված կամ լրացուցիչ ճշտում պահանջող փոխանցումների հետ կապված հարցերը ։
- Թղթակից բանկերի ընտրություն, հաշվի առնելով՝ արժույթը, շահառուի երկիրը, փոխանցման երթուղին, թղթակից բանկերի պահանջները, միջնորդավճարները, փոխանցման կատարման ժամկետները, Nostro հաշիվների առկայությունը և օգտագործման արդյունավետությունը։
- Ըստ անհրաժեշտության հաշվետվությունների կազմում և ներկայացում ղեկավարությանը։
- Մուտքային և ելքային փոխանցումների շարժի նկատմամբ վերահսկողության ամենօրյա իրականացում (ԳՕ-Siron Embargo-Swift և հակառակը)
- Իրականացնել Բանկի թղթակից բանկերի հետ ամենօրյա գործառնական համագործակցությունը այդ թվում՝ ապահովել թղթակից բանկերի պահանջների և հաղորդակցությունների ժամանակին իրականացումը։
- Ապահովել միջազգային փոխանցումների համապատասխանությունը գործող օրենսդրությանը, Կենտրոնական բանկի կարգավորումներին, SWIFT ստանդարտներին, AML/CFT և պատժամիջոցների պահանջներին։
- SWIFT համակարգում իրականացնել փոխանցումների խմբագրումներ (մոդիֆիկացիա/վերիֆիկացիա) ՝թղթակցային բանկերի պահանջների, ISO20022 ստանդարտների և գործող ներքին ընթացակարգերի համապատասխան։
- GPI Tracker համակարգում փոխանցումների հաստատում` գումարը հաշվանցումից հետո, պահպանելով GPI անդամ բանկերի պահանջները, հետաձգում` գումարը ժամանակավորապես չհաշվանցման դեպքում և մերժում` գումարի հաշվանցման անհնարինության դեպքում:
- Թղթակից բանկերի սպասարկում, ներքին գործընթացների համապատասխանեցում՝ թղթակից բանկերի պահանջներին։
- Siron Embargo համակարգով անցած փոխանցումների հետևում, փոխանցումների հաստատման ուշացման դեպքում տեղեկացնում պատասխանատու ստորաբաժանումներին։ Համակարգում սառեցրած փոխանցումները GPI Tracker-ում տեղափոխում Hold։
- Միջազգային փոխանցումների մշտադիտարկում, մերժված փոխանցումների վերաբերյալ հաշվետվության պարտրաստում, ինչպես նաև միջազգային փոխանցումների իրականացման գործընթացի արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքներ ։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն կրթություն
- Բանկային համակարգի նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ
- Ռուսերեն և անգլերեն լեզվի իմացություն
- SWIFT MT և ISO 20022 հաղորդագրությունների գերազանց տիրապետում
- Թղթակցային բանկային հարաբերությունների տիրապետում
- Փոխանցումների հետաքննությունների (Investigations) կիրառման փորձ
- LSBank, SWIFT Alliance, Visa B2B, DBO և Siron Embargo համակարգերի իմացություն
- Nostro հաշիվների սպասարկման փորձ
- Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն
- Բանկային օրենսդրության իմացություն
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
This is an external listing. JobSpring does not represent or verify the employer. Report this listing
JobSpring